Այրվել է Զվարթնոց գյուղի Թորոմոնյան փողոցում գտնվող տան տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

տանիք

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի Թորոմոնյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:33-ին, մարվել՝ 20:16-ին: Տուժածներ չկան:

Այրվել է Զվարթնոց գյուղի Թորոմոնյան փողոցում գտնվող տան տանիքը (70 քմ)՝ մասամբ: