Վանաձորի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ պահեստում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

հրդեհ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։24-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստի պահակասենյակում (մոտ 12 քմ) հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 16։12-ին։

Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 խմ) և տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 8 քմ։