Միլանի հայկական եկեղեցում վարչապետին հարց տված բլոգերն Ադրբեջանի ուժային կառույցից է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ազատ

Միլանի հայկական եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ համայնքի հանդիպմանը ժամանակ վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերն իրականում ադրբեջանական ոստիկանության աշխատող է։ Այդ մասին տեղեկանում ենք համացանցում հայտնված նրա  լուսանկարներից: 

«Ադրբեջանցի, այսպես կոչված, բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր գոնե բաց աղբյուրներից օգտվել... Ոչ հետախուզական ռեսուրսներ էր պետք օգտագործել, ոչ էլ արտաքին հետախուզության հնարավորությունները։ Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում «բլոգեր» Աթա Աբդուլաևը և կոնկրետ որ ծառայության հրահանգով է հայտնվել Իտալիայում։

Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու։ Գոնե դրան դեմքով ճանաչու՞մ եք», - գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս