Հիտլերի տունը կվերածվի ոստիկանության բաժանմունքի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Հիտլերի տուն

Տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի, այս մասին որոշել է Ավստրիայի կառավարությունը։

Որոշումը  կայացվել է, որպեսզի տունն ուխտավայր չդառնա նեոնացիստների համար։ Բրաունաու ամ Ին քաղաքում գտնվող տունը 2017 թ․ բռնագրավվել է Ավստրիայի կառավարության կողմից։

Հիտլերի տուն

Երկրի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ կառույցը տնօրինելու հատուկ իրավունք է ստացել և մոտ 899,000 դոլար փոխհատուցում է վճարել նախկին սեփականատիրոջը։

Օրենսդիր մարմինը պահանջել է, որ տան հետագա նշանակությունը բացառի «ազգայնական ակտիվությունը»։

Հիտլեր