ՀՀ քաղաքացիները պետական սահմանը հատելու օրվանից Ղազախստանում կարող են գտնվել մինչև 90 օր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

վիզա

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Քաղաքացիներն անկախ բնակության վայրից իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս Կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 (իննսուն) օր մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։