Պուտինը պարզաբանել է, թե ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, թե ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը:

Ինչպես հայտարարել է պետության ղեկավարը՝ ԽՍՀՄ փլուզումը ոչ մի կապ չունի մերձբալթյան երկրներում ազգայնականության աճի հետ:  Այս մասին գրել է ren.tv-ն։

Պուտնին կարծիքով՝ Միության փլուզման պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն է եղել:  

«Ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքներն ազդեցին նաև քաղաքական կյանքի վրա: Փլուզման արդյունքներն ավելի վատն էին, քան մարդիկ կարծում էին և կարող էին պատկերացնել անգամ իրենց ամենավատ երազներում»,-նշել է Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ: