«Golden Palace»-ը աճուրդում կվաճառվի 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ մեկնարկային գնով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Փելես

Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։

Կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ աճուրդը հավանաբար կմեկնարկի դեկտեմբերի 19-ին։ Նա գործարարներին կոչ է արել մասնակցել աճուրդին։