Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Սպորտ

Ռուսական «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին չի պատրաստվում ակումբի մարզչական կազմում փոփոխություններ կատարել:

Այս մասին գրում է Sport 24-ը:  Խոսելով նախորդ մարզչի հեռանալու մասին՝ Բերեզովսկին փաստել է, որ բոլոր մարզիչները վաղ թե ուշ հեռանում են ակումբներից:

«Մենք պատրաստվում ենք «Ուֆա»-ի հետ առաջիկա խաղին: Ինձ համար շատ կարևոր են առաջիկա երեք հանդիպումներն էլ»,-ասել է նա:

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ստանձնել է «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը: Բերեզովսկին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին կմնա մինչև ձմեռային դադարը` 3 տուր: