ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին ու դիմել փախուստի: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից:
«Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն, գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը»,-այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի վերաբերյալ մանրամասները ճշտելու համար կապ հաստատեցինք նաև պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը նույնպես հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ գործով զբաղվում են իրավապահ մարմինները։