Գորբաչովը մեկնաբանել է ԽՍՀՄ-ի փլուզման մասին Պուտինի խոսքերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է ԽՍՀՄ-ի փլուզման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Խորհրդային Միության փլուզման պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն էր համարել և ոչ թե մերձբալթյան երկրներում ազգայնականության աճը:

ԽՍՀՄ նախկին նախագահի խոսքով՝ խորհրդային հանրապետությունների մոտ առաջացավ «սեփական պետականության հասկացողությունը, և դրա հետ պետք էր հաշվի նստել»:

«Պետք էր կատարելագործել հարաբերությունները Միության ներսում: Վերցրեք և կարդացեք նոր Միության մասին վերջին գրվածը, որը տպագրվել և լույս է տեսել, եթե չեմ սխալվում, դեկտեմբերին: Այդ ծրագիրը ստեղծեց այն հանձնաժողովը, որը ես էի գլխավորում և որը շատ ուժեր ներդրեց, որ այդ ծրագիրը հաստատվի»,- նշել է Գորբաչովը։

Իսկ հետխորհրդային երկրների հարաբերությունների մասին էլ ԽՍՀՄ նախկին նախագահն ասել է․

«Կարիք չկա լինել ոչ մի կողմից, ոչ մյուս: Պետք է հիշել մեր պատմությունը, այն ընդհանուր է: Մենք այն պաշտպանել ենք միասին, և հիմա կարող ենք և պետք է համագործակցենք»։