Ֆրիդա Կալոյի կտավն աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով՝ գերազանցելով առավելագույն արժեքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Ֆրիդա

Christie's աճուրդի տան թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Սպիտակազգեստ կնոջ դիմանկարը» Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով՝  գերազանցելով նախապես սահմանված արժեքը։ Աճուրդի տունը կտավի արժեքը գնահատել էր 3-5 միլիոն դոլար։

Նկարչուհու՝ 1929 թվականին ստեղծված կտավը պատկերում է սպիտակ զգեստով աղջկա: Ենթադրվում է, որ Ֆրիդան այդ կտավի վրա պատկերել է Դորոթի Բրաուն Ֆոքսին՝ «իր ամերիկացի ընկերուհուն և նկարչուհուն»:

Կյանքի 47 տարիների ընթացքում Ֆրիդա Կալոն հեղինակել է ավելի քան 100 կտավ: Նկարչուհին առավել հայտնի է դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ: Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ցուցադրված են ամբողջ աշխարհում: