«Դոլմամայի» հրդեհի հետևանքով տուժածներ չկան․ Թագուհի Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

աին

Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող «Դոլմամա» ռեստորանային համալիրն ու հարակից շենքի տանիքների հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ 24News-ն այս մասին տեղեկացավ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից։

Վերջինս տեղեկացրեց, որ ծխահարվածներ ևս չկան, սակայն բժիշկները տեղում ծառայություն են իրականացնում։ Նշենք նաև, որ հրդեհը դեռ չի մարվել։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

Հասմիկ Կիրակոսյան