Կոտայքի մարզպետը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

մարզպետարան

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարը 2019թ. մայիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Կոտայքի մարզպետի 2019թ. ապրիլի 4-ի N 79-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: 2019թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանի կողմից հայցը բավարարվել էր:

«ՀՀ Կոտայքի մարզպետը 2019թ. նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը, քանի որ այն չի բխում արդարադատության շահերից, և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում: