Ինչու՞ են Սիրիայում «ռուս զինվորականները» դաժանորեն սպանել սիրիացու. Կրեմլը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Պեսկով
РИА Новости գործակալություն գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում հրապարակված սիրիացու սպանության վերաբերյալ տեսանյութը չի կարող կապ ունենալ ռուս զինվորականների հետ: 

«Ես չգիտեմ, թե դուք ինչի մասին եք խոսում, բայց, դատելով նրանից, թե ինչեր եք դուք ասում՝ «ամենայն հավանականությամբ», «հնարավոր է» և այլն, ես համոզված եմ, որ դա ոչ մի կապ չունի Սիրիայում ռուսական ռազմական գործողության հետ»,- մեկնաբանել է Պեսկովը, ապա հավելել, որ իրենք տեղեկություն չունեն տարածաշրջանում ռուսական մասնավոր ռազմական կազմակերպությունների հանցագործությունների մասին:

Նոյեմբերի 21-ին, «Новая газета»-ն տեսանյութ էր հրապարակել, որում մի քանի ռուսերեն խոսող և զինվորական հագուստով անձինք դաժանաբար ծեծում, սպանում և ապա անդամահատում են արաբի նման մի տղամարդու:

«Новая газета»-ն նաև գրել էր, որ «Վագների խումբ» ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության մի քանի անդամներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բանակից դասալիքի են մահապատժի ենթարկել: Դաժան տեսանյութը համացանցում էր հայտնվել 2017-ի հունիսին, սակայն հասկանալ, թե ովքեր են դրանում պատկերված, հաջողվել է միայն այժմ: