Օբամեյանգը չի ցանկանում երկարաձգել Արսենալի հետ պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Օբամեյանգ

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգն ակումբի հետ պայմանագիրը չի ցանկանում երկարաձգել։ Նա ուզում է նոր թիմ տեղափոխվել։

 Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։  

Գաբոնցին «Արսենալի» հետ բանակցություններում նշել է, որ իր համար առաջնայինը Չեմպիոնների լիգայում հանդես գալն է, իսկ «Արսենալի» շանսերը հայտնվել Պրեմյեր լիգայի լավագույն քառյակում այդքան էլ մեծ չեն։

Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ կավարտվի 2021թ․ հունիս։ 30-ամյա խաղացողը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»։