ՊՆ-ում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

ՊՆ

Նոյեմբերի 20-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ:

Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին: