Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

Այսօր՝ Նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին Mercedes մակնիշի 86 PM 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հարակից ձորակը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: