Հագուստի խանութից դրմապանակ գողացած 30-ամյա կինը հայտնաբերվել է․ գողոնը վերադարձվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի հագուստի խանութներից մեկում գողացել են մի կնոջ թանկարժեք դրամապանակը, որի մեջ եղել էին 115․000 դրամ, 70․000 դրամ արժողությամբ ոսկե հուշանվեր, անձը հաստատող փաստաթուղթ, բանկային ու զեղչի քարտեր։

Բաժնի քրեական հետախուզյները մի քանի ժամ տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Դեպքի հաջորդ օրը՝ լուսադեմին՝ Երևանի բնակիչ, 30-ամյա կինը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նա խոստովանական բացատրություն է տվել։ Գողոնը հայտնբերվել ու վերադարձվել է տուժողին։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տեսանյութեր

Live