Արամ Հայրապետյանը ճանաչվել է Հայաստանի ընտրանու լավագույն ֆուտբոլիստ․ ՈՒԵՖԱ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Արամ Հայրապետյան

Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի  դարպասապահ Արամ Հայրապետյանը Fed Ex Performance Zone-ի վարկածով ճանաչվել է հավաքականի լավագույն ֆուտբոլիստ։

Արամ Հայրապետյանն ունի 747 միավոր: Եվրո-2020-ի շրջանակներում դարպասապահը հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ կատարելով 45 սեյվ:  Երկրորդ հորիզոնականում Հենրիխ Մխիթարյանն է՝ 612 միավորով:

Արամ Հայրապետյանը 2018 թ․ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն է: Ազգային թիմում նա անցկացրել է 20 հանդիպում: