ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  երկրի ղեկավարը, ողջունելով երիտասարդ դիվանագետներին, կարեւորել է նրանց այցելությունն Արցախ եւ գոհունակությամբ նշել, որ նման հետաքրքիր ու պահանջված հանդիպումները կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: