Զրահատանկային և հակաօդային խմբերը վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Նոյեմբերի 20-ին Հայաստանի զինված ուժերի 1-ին զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ: Հաղթահարվել են ջրային, քարաբեկորային տեղանքի և հատուկ կահավորված ճանապարհի բարդ արգելքներ։ Վարժանքներին ներգրավվել են հետևակի մարտական մեքենաներ։

Իսկ նոյեմբերի 19-ից 20-ը բանակի 2-րդ զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ:

Զբաղեցվել են հակաօդային պաշտպանության կառավարման կետերը, բացազատվել հաստիքային միջոցները: Կազմակերպվել են նաև պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: