Սերժ Սարգսյանի լեզուն Փաշինյանն է երկարացրել. Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) մեղադրա՞նքն է կոռուպցիայի դեմ ձեր պայքարը։ Ի՞նչ եք ուզում ասել՝ 1․5 տարում կարողացել եք միայն բացահայտել, որ նա 70 հազար դրամով համայնքի ղեկավարին պարտադրել է կեղծ աճո՞ւրդ կազմակերպել, ուղղակի ամոթ է։ Եթե այո, բնականաբար Սերժ Սարգսյանը պետք է խոսի, լեզուն դուք եք երկարացրել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանի համոզմամբ՝ Խաչատրյանի նկատմամբ կարելի է շատ ավելի լուրջ մեղադրանքներ գտնել և թույլ չտալ, որ դուրս գա երկրից։

«Ինչո՞ւ եք թույլ տվել, որ Խաչատրյանը դուրս գա երկրից։  Ամիսներով խոսելու փոխարեն՝ բավարար ապացույցներ ձեռք բերեիք, մտնեիք դատարան, կալանավորեիք։ Բավակա՛ն է։ Դուք ոչ մի արդարացում չունեք»,- ասել է Նորիկյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։