Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Զախարովա

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին»,- այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակը՝ պատասխանելով ադրբեջանցի փախստականների՝ հայ բնակչության հետ հնարավոր համագոյակցության մասին հարցին:

Խոսելով բանակցային գործընթացի ձևաչափի մասին, նա նշել է, որ հարցը որոշում են այն երկրներին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը:

«Ներկա պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»,- եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը: