Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել. Հրաչյա Հարությունյան. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախօրեին վարչապետ Փաշինյանի հանդիպման սկանդալային ընթացքի, Բաքվի հատուկ ծառայությունից վիդեոբլոգեր ներկայացածի` եկեղեցի մուտք գործելու և ՀՀ վարչապետին հարցեր ուղղելու հնարավորության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի «Կրակեմ Հրաչի» հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը` «Մտահոգիչ չէ՞, որ ադրբեջանցին կարողացել է մուտք գործել, կարող էր ահաբեկիչ լինել, այստեղ չկա՞ ԱԱԾ և ՊՊԾ աշխատակիցների թերացումը», Հ. Հարությունյանը պատասխանել է` եթե փակ հանդիպում է եղել, և ադրբեջանցին ներս է մտել, ապա բացթողում է, իսկ եթե հանդիպումը բաց է եղել, ոչինչ: «Այնտեղ իրեն նորմալ տղերք են պահողները, իրենց գործի լավ մասնագետներն են, դա մեկ, երկրորդն էլ, որ Դուք վիդեոն ուշադիր նայեք, կտեսնեք, թե իր թիկունքում անմիջապես ով է կանգնած: Մեր աշխատողն է կանգնած, որը ամեն վայրկյան կարող էր վզից բռնել ու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչը չլիներ, որ, հանգստացեք, բան, հանգիստ կարող էին բռնել դուրս շպրտեին»,- ասել է ՊՊԾ նախկին պետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: