ԱՄՆ Սենատում նորից վետո է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

/

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության անցկացման վրա: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Վետոն դրել է Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն: Նա ասել է, որ բանաձևի ներկայացման ճիշտ ժամանակը չէ:

Բանաձևը Սենատում ներկայացրել էին Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Կրուզը:

Հիշեցնենք, որ նոյմբերի 14-ին մեկ այլ սենատոր՝ Լինդսի Գրահամը, արգելափակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ԱՄՆ Սենատում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: