Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 մլն. դրամի աջակցություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

մարտ

2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել:  Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը:

«ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում, որոնցից 45-ը՝ բավարարվել է, 19-ը՝ մերժվել, իսկ 1-ը՝ քննարկման փուլում է:

2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրված աջակցության չափը մինչև նոյեմբերի 12-ը կազմում է 545 միլիոն ՀՀ դրամ գումար:

Միևնույն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի կողմից մինչև նոյեմբերի 12-ը աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով մերժվել է 19 դիմումատուի դիմում, որից 15-ը՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առողջությանը թեթև վնասվածք ստացած լինելու հիմքով, 4-ը՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթերի բացակայության հիմքով»,- տեղեկացրել է արդարադատության նախարարությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: