Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերն 24 հատ պարկուճներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

կրակոց

Նոյեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք  shamshyan.com-ից։

Ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել են նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

1