Անօրինական միգրացիայի մեղադրանքով հետախուզվող Հնդկաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

Միգրացիա

Նոյեմբերի 21-ին` ժամը 15.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շարժա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Գուրդև Դ.-ն, որը 2018 թ. փետրվարի 22-ից Բելգիայի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:

Գուրդև Դ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին։ Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: