Պուտինը պարգևատրել է հայազգի լեգենդար բևեռախույզ Արթուր Չիլինգարովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

chilingarov

Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Պարգևատրվածների ցուցակում է եղել նաև հայազգի լեգենդար բևեռախույզ, Պետական դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, ում Վլադիմիր Պուտինը հանձնել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանը։ Այդ մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքէջից:

«Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, թանկագի՛նս, շնորհակալություն աջակցության համար: Ես մնում եմ գործող բևեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն: Շնորհակալություն վստահության համար»,- ասել է Չիլինգարովը պարգևատրման արարողության ժամանակ:

Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդերի գքում՝ որպես միակ բևեռախույզ, որ 6 ամսվա ընթացքում եղել է երկրի երկու բևեռներում։ Չիլինգարովը եղել է նաև ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։