Թրամփը հուսով է, որ գերիների արձակումը կնպաստի Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետ Իմրան Խանին՝ արտասահմանցի գերիների ազատ արձակման գործում  ներդրում ունենալու համար։ Նա հույս է հայտնել, որ դա կօգնի Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը: Այս մասին հայտնել է  Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։

«Նա  շնորհակալություն է հայտնել վարչապետին ամերիկացի գերի Քևին Քինգին և ավստրալացի Տիմոտի Ուիքսին վերադարձնելու հարցում Պակիստանի աջակցության համար: Նախագահը հուսով է, որ այս դրական իրողությունը կնպաստի Աֆղանստանում խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքների ամրապնդմանը»,- նշել է Ջադ Դիրը։  

«Թալիբան» ծայրահեղական խմբավորումն ազատ է արձակել երկու գերում՝ ամերիկացի պրոֆեսոր Քևին Քինգին և նրա ավստրալացի գործընկեր Տիմոտի Ուիքսին՝ երեք գրոհայինների ազատ արձակման դիմաց:

Շուրջ երեք տարի գերեվարված ամերիկացուն և ավստրալացուն թալիբներն ամերիկացի զինվորականներին են հանձնել Աֆղանստանի արևելքում: