ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ավստրալական հեռուստաշոուներից մեկում իր նոր օծանելիքի մասին երկար պատմելուց հետո, խոսել է նաև Ավստրալիայում մոլեգնած անտառային հրդեհների մասին։
«Հուսով եմ, որ Ավստրալիայում հրդեհներից հետո բոլորն ապահով ու լավ են: Մենք աղոթում ենք ձեզ համար»,- նշել է Քարդաշյանը:
Հեռուստաաստղն իր Twitter-ի էջում գրել էր, որ Ավստրալիայի համար ինչ-որ յուրահատուկ բան է պատրաստել: Երկրպագուները ենթադրել էին, թե խոսքը KKW Beauty ապրանքանիշի մասին է, ոմանք էլ վստահ էին, որ աստղը պատրաստ է բարեգործության:
Օգտատերերին զայրացրել է Քիմի հայտարությունը։ Նրանք համարել են, որ Քիմը ծաղրում է Ավստրալիային, այնինչ այնտեղ իսկապես օգնության կարիք կա։