Նոտր Դամը հրդեհից 8 ամիս անց վերականգնել է գիշերային լուսավորումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Նոտր Դամ

Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել Է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց:

Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամն, ինչպես և  Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնեն  գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց և մինչև գիշերվա ժամը մեկը:

Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Փարիզի դատախազությունը բացառում Է բռնկման քրեական վարկածը:

 Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի Է ունեցել ապրիլի 15-ին:   Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը և արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: