Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ չարձակելու վերաբերյալ բողոքը վերաքննիչը վարույթ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Ռոբերտ

Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական֊տեղեկատվական համակարգից։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։

Բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին։