Կոմիտասի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում կբացվի վարդապետի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Հայ մեծ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում կբացվի նրա հուշարձանը:

Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից: Հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին:

Հաղորդվում է, որ հուշաձանն իրականություն է դարձել տաղանդավոր քանդակագործ Էրոլ Սարաֆեանի անշահախնդիր աշխատանքի ու Սարգիս Գյուլեքեչի բարերարության շնորհիվ:

Հայտարարության մեջ պատրիարքարանը համայնքային ու թաղային մարմիններին ու մշակութասեր հասարակությանը հրավիրում է մասնակցելու այս միջոցառմանը: