«Ջերմոց կմշակենք, չունենք, կունենանք»․ ինչո՞վ է զբաղվում Լևոն Երանոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

լևոն

Դատական նիստից հետո նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանը ճեպազրույցի ժամանակ խոստացել է 2018 թվականի դեպքերի վերաբերյալ տեսաժապավենները լրագրողների հետ նայելուց հետո խոսել ամեն ինչի մասին։ 

«Միասին ենք լինելու ու կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նախկին ոստիկանապետը։

Հարցին՝ ինքը հետևո՞ւմ է երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին, և ոստիկանության գործունեությունը գոհացնո՞ւմ է իրեն, Երանոսյանը պատասխանել է. «Ես ոստիկան չեմ, զինվորական եմ։ Ես հետևում եմ բանակին»։

Դիտարկմանը, թե անցյալ անգամ լրագրողներին ասել էր, որ այգի է մշակում, իսկ հիմա ձմեռ է այգի մշակելու խնդիր չկա, ինչո՞վ ե զբաղվում հիմա, Երանոսյանն ասել է. «Ջերմոց կմշակենք, չունենք, կունենանք»։ Հարցին՝ ունի՞ բիզնեսներ, Երանոսյանը հերքել է։ 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։