Հայտնի է Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Կրեմլը հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ամսաթիվը. այն կկայանա դեկտեմբերի 19-ին: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքից:

Հաստատված ավանդույթի համաձայն՝ պետության ղեկավարի հետ ամեն տարի անցկացվում է մեծ համաժողով: Օրինակ՝ 2018-ի համաժողովը տևել է 3 ժամ 46 րոպե։ Այդ ընթացքում Պուտինը պատասխանել է 53 հարցի: