Ավինյանը կմասնակցի ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Լոնդոնում կմասնակցի ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթաժողովին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Նոյեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչը, աշխատանքային այցով լինելու է Լոնդոնում:

Տիգրան Ավինյանը մասնակցելու է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Deutsche Bank-ի ու Goldman Sachs-ի ներկայացուցիչների հետ»: