Իրանում կատարվող գործընթացները կարևոր են Հայաստանի համար․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

Կոպիրկին

Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և այնտեղ կատարվող գործընթացները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ըստ դեսպանի՝ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանն իր տարրն է ներդնում մեր ինտեգրացիոն գործընթացում, ինչը կարևոր է»,- ասել է դեսպանը՝ նշելով Երևանում ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Իրանի նախագահի մասնակցությունը: