Ահազանգ․ Երևանի դպրոցներից մեկում պայթուցիկ սարք կա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ռումբ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի 156-րդ միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը։