31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Opel մակնիշի 35 AX 529 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում բախվել է համընթաց ընթացող Տավուշի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Դ-ի վարած ЗИЛ մակնիշի 35 MF 400 համարանիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Սարգիս Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։