ՀՀ վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

պն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին հաղորդում Է ՀԱՊԿ-ի կայքը:

Նշվում Է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

«Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով: Խորհրդի լիագումար նիստը կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս