Օդեսայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Օդեսայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները՝ թռիչքուղու վրա թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության օդանավի խափանման պատճառով:

Հինգշաբթի երեկոյան «Օդեսա» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս «Turkish Airlines»-ի օդանավը կոտրել է առջևի անիվները:

Այս կապակցությամբ օդանավակայանում կատարվում է հետաքննություն: