Վանեցյանի երկու տեղակալների գործունեությունը մեծ դժգոհություն էր առաջացնում. Ս․Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

«Արթուր Վանեցյանի հրաժարականը վաղուց էր հասունացել, որովհետև այս ժամանակահատվածն ապացուցեց, որ ֆեդերացիայի աշխատող անդամները`  սկսած ստորին օղակներից, վերջացրած վերին օղակներով, իրենց չեն արդարացրել, և ասվածի վերջին ու ցայտուն ակորդը մեր ազգային հավաքականի խայտառակ պարտություններ էր Իտալիայի հավաքականին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ֆուտբոլ +» թերթի հիմնադիր նախագահ Սուրեն Բաղդասարյանը` հավելելով, որ Վանեցյանի հրաժարականը օրվա պահանջ էր, և ուրիշ ելք ուղղակի չկար: 

Հայտնի մարզական մեկնաբանի խոսքերով այս ընթացքում եղել են նաև դրական քայլեր, բայց ցավոք սրտի ֆեդերացիայում այսօր հայտնվել են մարդիկ, որոնք ֆուտբոլի հետ ոչ մի կապ չունեին: 
Բաղդասարյանն անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին, այն որոշումներին որոնց հետևանքով ունենք այսօրվա պատկերը, և, իհարկ,. ֆեդերացիայի նախագահի պաշտոնի ընտրության ընթացակարգին ու հնարավոր զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս