ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օրերս oրենքի 3 նախագիծ է դրել շրջանառության մեջ:
«Օրերս երեք օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ: Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն:
Օտարերկրացիների վերաբերյալ, որը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար, զարգացնել ֆուտբոլը:
Եվ վերջինը, եղևնիների վաճառքի վերաբերյալ, որը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին Ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել:
Այս երեքը մեծ օրենսդրական փաթեթի մի մասն են, շարունակությունը` հաջորդիվ»,- գրել է նա: