Թուրքիայում 46 քաղաքացի է բերման ենթարկվել Սիրիա ներխուժումը քննադատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

.

Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ  և դադարեցման կոչեր են տարածվել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայով: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են կատարել:

Սոցցանցերում ռազմագործողությունը քննադատող հրապարակումների համար Ադանայում 46 օգտատեր է բերման ենթարկվել:

Ադանայի նահանգային ոստիկանական բաժանմունքի անվտանգության վարչության ստորաբաժանումները  քաղաքացիներին բերման են ենթարկել «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով: