Խորեն Հովհաննիսյանը կառաջադրվի որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News 

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը «Բաց TV»-ի եթերում հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել  որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական էր ներյակացրել, ՀՖՖ գործադիր կոմիտեն ընդունել էր այն։ 

ՀՖՖ գործկոմի նիստում որոշում է կայացվել դեկտեմբերի 23-ին հրավիրել ժողով, որի ժամանակ կընտրվի ֆեդերացիայի նոր նախագահ և գործկոմ։

Մամուլում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու շրջանառվում է ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի, ֆուտբոլային մենեջմենթի տիրապետող երիտասարդ կադր՝ Խորեն Քալաշյանի, հավաքականի նախկին խաղացող Կարեն Դոխոյանին, նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անունները։