Արմեն Սարգսյանը Մոսկվայում Լավրովի հետ քննարկել է Խաչատուրովի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Ինչպես արդեն հայտնի է այս շաբաթվա սկզբին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ։ Ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների ռուսաստանյան պետական կառույցներում զրուցակիցների գլխավոր թեման եղել է հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրադարձությունները, որի դեմ նոր իշխանությունները քրեական գործ են հարուցել։

Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից հետո մեկնել է նաև Նյու Յորք և Փարիզ: Միացյալ նահանգներում ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Պետդեպարտամենտի նախկին ղեկավար (1973-1977) Հենրի Քիսինջերի հետ, ինչպես նաև այնտեղ ստացել է հեղինակավոր «Արևելք-Արեւմուտք» մրցանակը։ Իսկ Փարիզում ՀՀ նախագտահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հուղարկավորման արարողությանը։

Մոսկվայում Արմեն Սարգսյանը գործնական այցով եղել է նաև հուլիսին։ Այս երկխոսության տեղեկատվությունը չի բացահայտվել, քանի որ բանակցությունները եղել են ոչ ֆորմալ: