Կասկածելի են Աշոտ Կարապետյանի և Հայկ Հարությունյանի մահերը. Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Եթե իրավապահները հրավիրում են հարցաքննության, ի՞նչ է նշանակում՝ ավելի կարևոր գործ ունեմ»-խոսելով նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Հայաստանի իրավապահներին չներկայանալու մասին, 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Պատգամավորը կարծում է՝ Կոստանյանը Ռուսաստանում ինչ պարտավորություն էլ ունենա, պետք է գա Հայաստան և ցուցմունք տա: Անդրադառնալով երեկ մահացած, ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքին, Հակոբյանը նշել է. «Չեմ ուզում հավատալ, որ նույն ձեռագիրն է, ինչ Հոկտեմբերի 27-ից հետո: Բայց կասկածելի են Աշոտ Կարապետյանի և Հայկ Հարությունյանի մահերը»: Պատգամավորը շեշտել է, որ Մարտի 1-ի գործը բավական ծավալուն է, բայց պետք է բացահայտվի:

Մանրամասները՝ տեսանյութում։