Հայազգի բռնցքամարտիկը դարձել է WBA Asia South-ի վարկածով աշխարհի չեմպիոն

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

 

WBA Asia South-ի վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճել է հայազգի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը։

30-ամյա բռնցքամարտիկը Տանզանիայի ներկայացուցիչ Կուլվու Բուշիրին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

Չեմպիոնական գոտու համար մենամարտը կայացել է Մոսկվայում: