Փաշինյանն այսօր ասում է այն, ինչ 30 տարի Արցախում պնդել են. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Արցախի խնդրում մենք չենք կիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, ավելին՝ նա ասում է այն, ինչ մենք ասում էինք 30 տարի»,- այդ մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Բազմիցս իմ վարչապետ եղած ժամանակ հայտարարել եմ, որ դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին։ Անգամ հայտարարել եմ իմ վարչապետ եղած ժամանակ։ Այս դեպքում հարց կտրվի՝ ինչո՞ւ ես աշխատել այն ժամանակ, կասեմ՝ ես բավարարված էի որպես տնտեսական գործիչ»- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ նախկինում բանակցություն չի եղել։ 

«Բանակցություններ չեն եղել, կային քննարկումներ։ Ես, 10 տարի լինելով վարչապետ, մեկ տարի պետնախարար, ոչ միայն չէի մասնակցում, այլև փաստաթղթի կետերին տեղյակ չէի։

Բանակցություններ չի եղել, քննարկվել է մի թեմա, որին մենք տեղյակ չենք եղել։ Տեղեկացել ենք լրատվությունից, ինչ-որ տեղ նաև արտահոսքից։ Եվ այսօր ոչ միայն տեղյակ ենք բոլոր մանրամասնություններից, այլև համաձայն ենք»,-ասել է Հարությոնյանը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։